Հունվարի 20-ին «Միջէթնիկ կապեր» ծրագրի շրջանակում մեր գրասենյակ այցելեց Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի 6–8-րդ դասարանների աշակերտների մեծ պատվիրակություն։ Նրանց մեր գրասենյակ բերել էր դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ Անահիտ Մովսեսյանը։
Դա հետաքրքիր հանդիպում էր։ Երեխաներին հետաքրքրում էր, թե ինչպես ենք մենք՝ հրեա ազգի ներկայացուցիչներս, ինտեգրված հայ հասարակությանը, ինչով ենք զբաղվում, արդյոք չենք բախվում հակասեմականության դրսևորումների, արդյոք գիտենք հայերեն և շատ այլ բաներ։ Հանդիպումը վարեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Նա պատմեց, թե ինչ ծրագրեր է մտահղացել և իրականացրել մեր համայնքն իր գոյության տարիներին, և սպառիչ պատասխաններ տվեց դպրոցականներին հետաքրքրող բոլոր հարցերին։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (254) համարում, 2025 թ. փետրվար։
