Շոգ ամռան կիզակետին Հայաստանի հրեական համայնքի ակտիվիստներին՝ նրանց, ովքեր հաճախում են շաբաթներին և մասնակցում համայնքի հասարակական կյանքին, հաջողվեց մի քանի օրով ընկղմվել Հանքավանի փրկարար զովության մեջ։ Համայնքի ֆինանսական աջակցությամբ նրանք կարողացան հանգստանալ «Անուշ» հյուրատանը։
Հանքավանի օդը, լռությունը և խաղաղությունն արժեին այն, որ մի քանի օրով թողնեին իրենց տները։ Շնորհակալություն համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանին, որի շնորհիվ կայացավ այս ուղևորությունը։





Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (178) համարում, 2018 թ. օգոստոս։
