Դեկտեմբերի 27-ին մեր համայնքի անդամները նշեցին Հանուկան։ Ձմեռային օրերից մեկում մենք հավաքվեցինք համայնքի գրասենյակում՝ նշելու բոլորի սիրելի Հանուկայի տոնը։
Առաջին մոմը սինագոգում վառեց Արտակ Վարժապետյանը, իսկ մեր գրասենյակում մենք վառեցինք երրորդ մոմը։
Այս անգամ որոշեցինք սեղանը գցել համատեղ ուժերով. մեզնից յուրաքանչյուրը մի բան էր բերել, և դրա շնորհիվ սեղանը բառիս բուն իմաստով լի էր ուտեստներով։ Հանուկայի բոլոր ավանդույթները պահպանվեցին։ Սեղանին կային և՛ փքաբլիթներ, և՛ լատկեսներ, և նույնիսկ լցոնված ձուկ։
Տրամադրությունը հիանալի էր, մթնոլորտը՝ ջերմ։ Այդպես է լինում, երբ հավաքվում են հոգով մտերիմ մարդիկ։ Երգում էինք Հանուկայի երգեր և նույնիսկ պարում։ Իսկ ինչպե՞ս այլ կերպ։ Չէ՞ որ տոն է։
Մաղթենք բոլորիս, որ տոները երբեք չստվերվեն որևէ բացասական իրադարձությամբ։ Որ միշտ տրամադրություն լինի հավաքվելու սեղանի շուրջ, համեղ ուտելու, երգելու և պարելու։






Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (253) համարում, 2025 թ. հունվար։
