Հանուկայի տոնը համայնքի երեխաների համար

Հանուկայի վերջին օրը նշանավորվեց հրաշալի միջոցառումով, որը Հայաստանի հրեական համայնքը կազմակերպել էր «Մորդեխայ Նավի» հրեական կրոնական կենտրոնի հետ համատեղ։ Այն անցավ շատ հարմարավետ «Նապոլիտանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին մեր համայնքի բազմաթիվ երեխաներ և ծնողներ։

Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշ Մեիր Բուրշտեյնը երեխաներին պատմեց Հանուկայի տոնի պատմության և հազարամյա ավանդույթների մասին։ Նա նաև տոնին բերել էր փքաբլիթներ, առանց որոնց Հանուկան անհնար է պատկերացնել։

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Պետրովնա Վարժապետյանը երեխաների հետ վարպետաց դաս անցկացրեց Հանուկայի ավանդական ուտեստի՝ լատկեսի պատրաստման վերաբերյալ։ Երեխաները մեծ հաճույքով մասնակցում էին պատրաստմանը և, իհարկե, իրենց իսկ պատրաստած լատկեսի համտեսմանը։ Վառվեց հանուկիան։

Հանուկայի լույսը լուսավորեց բոլոր ներկաներին և հույս տվեց հրաշքի, որին մենք բոլորս հավատում ենք։ Տոնն անցավ հրաշալի, բարյացակամ և ուրախ մթնոլորտում։ Երեխաները նվերներ ստացան հրեական համայնքից։

Խաղաղություն և բարություն մաղթենք բոլորիս և հուսանք, որ հրաշքը, այնուամենայնիվ, տեղի կունենա, և խաղաղություն կհաստատվի թե՛ Իսրայելի երկրում, թե՛ այստեղ՝ Հայաստանում։

Մեծ շնորհակալություն միջոցառման հովանավորներ Արտակ և Թորգոմ Վարժապետյաններին, ինչպես նաև Սամվել Ներսիսյանին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (264) համարում, 2025 թ. դեկտեմբեր։