Ապրիլի 14-ին Ռիմմա Վարժապետյանը հարցազրույց տվեց ամերիկյան համալսարանի ուսանողներին։ Երիտասարդներին հետաքրքրում էր մեր կյանքը Հայաստանում՝ արդյոք բախվում ենք հակասեմականության դրսևորումների, ինչ ծրագրեր ենք արդեն իրականացրել և ինչ ենք ծրագրում, ինչ խնդիրների է բախվում համայնքն առօրյա կյանքում։ Իրականում այս հարցի պատասխանն ինքնին հասկանալի է. մենք հայ հասարակության մաս ենք, և բոլոր խնդիրները, որոնց բախվում է հայ ժողովուրդը, վերաբերում են նաև մեզ։
Մի խոսքով՝ մեր նախագահի պատասխաններն ամբողջությամբ բավարարեցին հարցազրուցավարներին, և կարելի է ասել, որ ուսանողները գերազանց կատարեցին իրենց առաջադրանքը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (256) համարում, 2025 թ. ապրիլ։
