Հունիսի 11-ին իսրայելական Պետախ Տիկվա քաղաքի Մշակույթի դահլիճում բացվեց հայ նկարիչների ցուցահանդես։ Այն անցավ քաղաքապետարանի և «Նոյան Տապան» հայկական կրթամշակութային կենտրոնի հովանու ներքո, կազմակերպիչ՝ Դավիթ Գալֆայան։
Սա Իսրայելում հայ նկարիչների առաջին ցուցահանդեսը չէ։ Բացմանը ելույթ ունեցավ մեր ընթերցողներին արդեն հայտնի Մարինա Կոզլիները՝ Դավիթ Գալֆայանի ստեղծած isramedia իսրայելական ինտերնետային պորտալի գլխավոր խմբագիրը։ Մարինան ահռելի բարեգործական գործունեություն է ծավալում, որի նպատակն է, որ իսրայելցիները որքան հնարավոր է շատ բան իմանան հայերի և Հայաստանի մասին։
Այս անգամ այցելուները ծանոթացան այնպիսի տաղանդավոր նկարիչների, ինչպիսիք են Լուսինա Սահակյանը, Կարեն Հարությունյանը, Իրինա Զադոյանը, Մարատ Աբաջյանը, Դավիթ Գալֆայանը և Քրիստինա Գեյշինը։
Մարատ Աբաջյանը և նրա աշխատանքները
Մարատ Աբաջյանի մասին ուզում ենք առանձին ասել։ Այս հրաշալի երիտասարդը նախկինում մեր համայնքի անդամ էր։ 16 տարեկանում նա «Նաալե» ծրագրով մեկնեց Իսրայել, այնտեղ ավարտեց դպրոցը և զորակոչվեց բանակ։ Երեք տարի ծառայելով Իսրայելի պաշտպանության բանակում՝ նա ընդունվեց համալսարան և ստացավ «Առողջապահական համակարգերի կառավարում» մասնագիտությունը։ Եվ… տարվեց գեղանկարչությամբ։ Առայժմ դա ամբողջությամբ զբաղեցնում է նրան, իսկ թե ինչ կլինի հետո՝ ցույց կտա կյանքը։
Շնորհավորում ենք Մարատին ցուցահանդեսին առաջին մասնակցության կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ։







Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (235) համարում, 2023 թ. հուլիս։
