Սեպտեմբերին մեր համայնք այցելեց հյուր Իսրայելից՝ հոգեդրամատիստ Լինա Յուսիմ Յարդենին։ «Հոգեդրամատիստ» հասկացությունն ինքնին մեզ անծանոթ էր։ Հոգեդրաման Յակոբ Մորենոյի ստեղծած հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է. դա թերապևտիկ խմբային գործընթաց է, որում դրամատիկ իմպրովիզացիան օգնում է ուսումնասիրել մարդու ներաշխարհը, զարգացնել նրա ստեղծագործական ներուժը և ընդլայնել մարդկանց հետ փոխգործակցության հնարավորությունները։
Թեև հոգեդրամայի պատմությունը սկսվում է 1920-ականների սկզբից, մեզ մոտ այս մեթոդիկան դեռ պատշաճ զարգացում չի ստացել։ Իսկ Իսրայելում այն արդեն շատ կողմնակիցներ ունի, և որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ դիմում են հոգեդրամատիստներին։
Տիկին Լինան հանդիպեց համայնքի անդամների հետ, պատմեց Իսրայելում իր աշխատանքի մասին, լսեց նրանց խնդիրները և խորհուրդներ տվեց։ Դա հետաքրքիր հանդիպում էր, և մենք հաճույքով կսպասենք նրա հաջորդ այցին Երևան։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։
