Հոլոքոստի հիշատակի օրերը Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հունվարի 29-ից 31-ը Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում անցկացվեցին Հոլոքոստի հիշատակի օրեր։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։ Զեկուցումներով հանդես եկան ՀՑԹԻ Վահագն Տատրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը և պատմական գիտությունների դոկտոր, Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին՝ «Հրեաների զանգվածային ոչնչացման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերյան ռեժիմի կողմից» զեկուցմամբ։

Ֆորումին ներկա էր և «Տպավորություններ Աուշվիցից» պատմությամբ՝ 2020 թվականի հունվարի 27-ին Աուշվիցում կայացած միջոցառումների մասին, ելույթ ունեցավ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերը։