Իսրայելցի դիվանագետները համայնքի գրասենյակում

Օգոստոսի 19-ին համայնքի գրասենյակում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հանդիպեց Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվիի և Հայաստանում Իսրայել պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Երուշալմիի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Հանդիպում իսրայելցի դիվանագետների հետ համայնքի գրասենյակում, 2018 թ. օգոստոսի 19

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (178) համարում, 2018 թ. օգոստոս։