Նոյեմբերի 9-ին Արգենտինայի հրեական ասոցիացիաների պատվիրակության (DAIA) նախագահ Խորխե Կնոբլովիցը և արգենտինացի հրեաների ասոցիացիայում դիվանագիտական կապերի պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը ՀՀ ԱԳՆ հրավերով այցելեցին Հայաստան։ Այցի ընթացքում հյուրերը ցանկություն հայտնեցին ծաղիկներ դնել «Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանին, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հրեական համայնքի անդամների հետ։ Հուշարձանի մոտ անցկացվեց Իսրայելին աջակցության հանրահավաք, և վառվեցին մոմեր՝ ի հիշատակ հոկտեմբերի 7-ին Իսրայելում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կազմակերպած կոտորածի զոհերի։
Պարոն Խորխե Կնոբլովիցը ելույթ ունեցավ ներկաների առջև և խոսեց այն մասին, թե որքան կարևոր է հիմա միավորել բոլոր ջանքերը և հակահարված տալ մոլորակի վրա ահաբեկչությանը։ Այն մասին, որ մենք վրդովված ենք նրանցից, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ին, ովքեր չդատապարտեցին ահաբեկիչների գործողությունները և մոռանում են ահաբեկիչների ձեռքին զոհ դարձած անմեղ զոհերի մասին, խոսեց նաև Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը։
Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը աղոթք ընթերցեց, վառվեցին մոմեր։ Հյուրերը և ՀՀՀ անդամները ծաղիկներ դրեցին հուշարձանին։



