Դեկտեմբերի 5-ին համայնքի գրասենյակում հավաքվեցին ակտիվիստները՝ նշելու մեր ամենասիրելի տոներից մեկը՝ Խանուկան։
Սեղանը գցված էր ըստ հրեական ավանդույթի՝ ձուկ, սուֆգանիոթ (քաղցրաբլիթներ), ֆորշմակ և այլն։ Ռիմմա Պետրովնան վառեց չորրորդ մոմը։ Գրասենյակում ջերմ, կարելի է ասել՝ ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Համայնքի անդամները, որոնք երկար տարիներ ճանաչում են միմյանց, գալիս են գրասենյակ՝ իրենց մեկ ընտանիք զգալու. ընդհանուր հետաքրքրությունները, սերը սեփական ազգի նկատմամբ միավորում են մեզ և թույլ չեն տալիս մենակ մնալ։ Համայնքը մեր ընդհանուր տունն է, և մենք մեզ այլևս չենք պատկերացնում առանց դրա։ Դրա համար տոնը հենց այն դեպքն է, երբ ուզում ես լինել համախոհների կողքին և զգալ ընկերական սրտերի ջերմությունը։


