Կրթական սեմինար ազգային փոքրամասնությունների իրավունքների և պարտականությունների մասին

Հոկտեմբերի 1–2-ը Աղվերանում տեղի ունեցավ կրթական սեմինար՝ նվիրված ազգային փոքրամասնությունների իրավունքներին և պարտականություններին։ Սեմինարում քննարկվեցին ազգային փոքրամասնությունների ընդհանուր իրավունքները և անհրաժեշտության դեպքում դրանց պաշտպանության հնարավորությունները։

Սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Աստվածատրյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Նարա Գուլյանը։

Զեկույցներով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Միլենա Թոնեյանը և ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Հրաչուհի Ջաբաղյանը։ Բացի այդ, գլխավոր հարկային տեսուչ Լուսինե Սարգսյանը պարզաբանումներ տվեց հարկային պարտավորությունների և հաշվետվությունների ձևերի վերաբերյալ։

Սեմինար ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին Աղվերանում

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (238) համարում, 2023 թ. հոկտեմբեր։