Համաշխարհային ճանաչում ունեցող հայ դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է «Իսրայելական սիմֆոնիետա» կամերային նվագախմբի երաժշտական ղեկավար։ Նա ստանձնել է այդ պաշտոնը 2025 թվականի օգոստոսից՝ միաժամանակ լինելով Նյու Յորքի օպերայի գլխավոր և գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։

«Իսրայելական սիմֆոնիետա» նվագախումբն Իսրայելի առաջատար երաժշտական կոլեկտիվներից է, որը հիմնադրվել է 1973 թվականին Բեեր Շևայում։ Կոնստանտին Օրբելյանն ամերիկացի դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր է, «Գրեմմի» մրցանակի չորս անգամ առաջադրված։ Նա Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է, ինչպես նաև New York City Opera-ի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Օրբելյանը հայտնի է նաև որպես Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և որպես մարդ, ով երկար տարիներ ղեկավարել է Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը։
Շնորհավորում ենք մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ Իսրայելում իսրայելական Սիմֆոնիետայի երաժշտական ղեկավարի և դիրիժորի կարգավիճակով առաջին ելույթի կապակցությամբ։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (261) համարում, 2025 թ. սեպտեմբեր։
