«Մեկ նկարի ցուցահանդես». Իդա Զելմանի «Սպասում» կտավը

Տարեվերջին Հայաստանի նկարիչների միությունը, որպես կանոն, կազմակերպում է միության անդամների ցուցահանդեսներ։ 2025 թվականը բացառություն չէր. Նկարիչների միությունում կազմակերպվեց «Մեկ նկարի ցուցահանդես», որին միության անդամները պետք է ներկայացնեին մեկական կտավ։ Մեր Իդա Զելմանը մասնակցեց այս ցուցահանդեսին։ Ներկայացնում ենք նրա «Սպասում» վերնագրով կտավը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (264) համարում, 2025 թ. դեկտեմբեր։