Մեր հյուրերը Ամերիկայից

Փետրվարի 14-ին մեր գրասենյակ այցելեցին հետաքրքիր հյուրեր՝ ԱՄՆ-ի երկու քաղաքացի, որոնցից մեկը հրեուհի է։ Նրա անունը Թարա Թրինլի է։ Նա Հայաստան է եկել համալսարանում ռուսերեն սովորելու։ Նրա մոր նախնիները Լիտվայից են, բայց ինքը՝ Թարան, ծնվել է արդեն Ամերիկայում։ Շատ ուրախալի է, որ, ապրելով Ամերիկայում, Թարան պահպանել է հետաքրքրությունը հրեականության նկատմամբ. նա ցանկանում է մասնակցել մեր միջոցառումներին, տոներին և ընդհանրապես հրեական կյանքին։

Այս երիտասարդները Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (American Councils for International Education) ներկայացուցիչներն են։ Կազմակերպությունը զբաղվում է Ամերիկայում կրթական ծրագրերով. առաջին փուլը նախատեսված է 15-ից 18 տարեկան մասնակիցների համար, կան նաև ծրագրեր այլ տարիքային խմբերի համար տարբեր ուղղություններով, այդ թվում՝ բիզնեսի, ինչպես նաև ծրագրեր պետական և հասարակական կազմակերպությունների համար։ Սա հետաքրքիր տեղեկություն է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել Ամերիկայում։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքրեց այս թեման, զանգահարեք մեզ։

Աջից՝ Թարա Թրինլի
Աջից՝ Թարա Թրինլի

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (242) համարում, 2024 թ. փետրվար։