Մեր նկարիչների աշխատանքների ցուցահանդեսները

Մարտին Հայաստանի նկարիչների միությունում միանգամից երկու ցուցահանդես տեղի ունեցավ։ Մեկը նվիրված էր Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան, իսկ երկրորդն անցավ «Թատրոն, կինո և հեռուստատեսություն» խորագրով։ Երկուսին էլ մասնակցեց մեր համայնքի անդամ Իդա Զիլմանը։ Նա ՀՀ նկարիչների միության անդամ է, իսկ երկու ցուցահանդեսներում էլ ներկայացված էին միայն Նկարիչների միության անդամների աշխատանքները։ Հաջողություն քեզ, սիրելի Իդա, և նոր ցուցահանդեսներ քո մասնակցությամբ։

Մարտին կայացավ նաև երիտասարդ նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Նա շատ տաղանդավոր երիտասարդ է՝ մեր համայնքի նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի ազգականը։ Ցուցահանդեսն անցավ մեծ հաջողությամբ։ Բոլոր աշխատանքները վաճառվեցին։ Աշխատանքների վաճառքից ստացված գումարը կուղղվի Ջիմի դեղերին։ Ցավոք, նա առողջական խնդիրներ ունի։ Մաղթենք երիտասարդ տաղանդին առողջություն և ստեղծագործական հաջողություններ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (255) համարում, 2025 թ. մարտ։