Նկարներ՝ որպես նվեր համայնքին

Հոկտեմբերյան օրերից մեկում համայնքում հետաքրքիր հյուր հայտնվեց։ Հին ժամանակներում նրան կանվանեին մեկենաս։ Արվեստասերի անունը Վահե Սահակյան է։ Նա երկու նկար նվիրեց համայնքին։ Դրանցից մեկը նվիրվել է մեզ ի պատիվ ԾԱՀԱԼ-ում նրա որդու՝ Գարիկ Սահակյանի ծառայության հաջող ավարտի։ Դա իսրայելցի նկարիչ Նահում Գուտմանի կտավի պատճենն է։ Գուտմանը իսրայելցի բնանկարիչ, քանդակագործ, նկարազարդող և գրաֆիկ էր, մանկական գրող, բնանկարչության մեջ այսպես կոչված պաղեստինյան ոճի հիմնադիրը, մանկական գրականության մեջ ավանդի համար Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի դափնեկիր (1962), կերպարվեստի բնագավառում Դիզենգոֆի և շատ այլ մրցանակների դափնեկիր։ Մահացել է Իսրայելում 1980 թվականին։ Պատճեն է, բայց շատ ինքնատիպ կատարմամբ՝ ծաղկաթերթերից, այն պատրաստել է Սիլվա Պետրոսյանը։

Երկրորդ նկարը հեղինակել է հայտնի հայ նկարիչ Հակոբ Հակոբյանը։ Նրան հետաքրքրել էր հրեական թեման։

Մենք շատ շնորհակալ ենք Վահե Սահակյանին մեր համայնքին արված այսպիսի հրաշալի նվերների համար։ Մեր գրասենյակը Իսրայելի մի կղզյակ է Հայաստանում։ Եվ որքան հարմարավետ ու գեղեցիկ լինի մեր ինտերիերը, որքան շատ հրեական թեմայով նկարներ զարդարեն նրա պատերը, այնքան հաճելի կլինի այստեղ լինել բոլոր նրանց համար, ովքեր գալիս են այստեղ հրեական մշակույթի մի կումի համար։