ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի հրեական համայնքին հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի առթիվ.
Հարգելի՛ Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի առթիվ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։
Թավշյա հեղափոխությամբ ոգեշնչված հայկական ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունից։
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։
