Ռոշ հա-Շանա 5786-ի տոնակատարությունը մեր համայնքում

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հրեական համայնքը ողջ հրեական աշխարհի հետ միասին նշեց նոր՝ 5786 թվականի գալուստը՝ Ռոշ հա-Շանան։

Ռոշ հա-Շանան «շաբաթների շաբաթն» է. այսպես է ասված այս տոնի մասին Թորայում։ Եվ այն պետք է նշել պատշաճ կերպով, այսինքն՝ լավ։

Մաշտոցի պողոտայում կա շատ լավ ռեստորան՝ «Էլեն», որտեղ էլ մենք հավաքվեցինք տոնը նշելու։ Եկել էին բազմաթիվ մարդիկ։ Բացի համայնքի անդամներից և նրանց ընտանիքներից, Նոր տարին դիմավորելու ուրախությունը մեզ հետ կիսելու էին եկել նաև համայնքի բարեկամները։

Հայաստանի հրեական համայնքի անդամներին շնորհավորեցին համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն-Մեիր Բուրշտեյնը և մեր համայնքի նախկին անդամ, այժմ Իսրայելում բնակվող Ալեքսանդր Ցինկերը, ովքեր Հայաստանի բոլոր հրեաներին մաղթեցին քաղցր և բարեկեցիկ տարի։

Սեղանը սկսվեց խալան և խնձորը մեղրի մեջ թաթախելու ավանդական արարողությամբ։ Անզուգական համեղ խալաները, որոնք մեր բոլոր տոներին մեզ նվիրում է Անդրեյ Չալաբյանը, իրենց տեսքով և համով զարդարում էին տոնական սեղանը։

Ռիմմա Վարժապետյանը մեծ շնորհակալություն հայտնեց մեր համայնքի հովանավորներին՝ Սամվել Ներսիսյանին, Թորգոմ և Արտակ Վարժապետյաններին, որոնց շնորհիվ մենք անցկացրինք այս տոնակատարությունը։

Երեկոն զարդարեցին երեխաները՝ մեր համայնքի անդամ Սամվել Ներսիսյանի դուստրը՝ Վիկան, և մեր համայնքի բարեկամ Ռոլանդ Աբրահամյանի որդին՝ Միքայելը, ովքեր կատարեցին հրեական երգեր։ Մեր համայնքի անդամ ջութակահար Հովիկ Պապոյանի կատարմամբ հնչում էր հրեական երաժշտություն, բարձրացվում էին կենացներ հրեա ժողովրդի համար։ Կարելի է ասել, որ «Էլեն» ռեստորանում հրեական ոգի էր տիրում, և դա ուրախացնում է։ Սա հենց այն է, ինչի մասին իր շնորհավորանքում խոսեց Ռիմմա Վարժապետյանը. մենք այստեղ՝ հայկական հողում, կարող ենք մեզ ազատ և հանգիստ զգալ։

Մի խոսքով՝ տոնը հաջողվեց։ Մենք փառավոր դիմավորեցինք նոր՝ 5786 թվականը և հուսով ենք, որ այն կլինի և՛ քաղցր, և՛ բարեկեցիկ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (261) համարում, 2025 թ. սեպտեմբեր։