Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հրեական համայնքը նշեց ամենասիրելի հրեական տոներից մեկը՝ Ռոշ հա-Շանան։ Այս տարի Երևանում բացվեց «Սիոն» սրճարանը, և հենց այնտեղ որոշեցինք դիմավորել նոր՝ 5779 թվականը։ Փոքրիկ սրճարանը հազիվ տեղավորեց բոլոր նրանց, ովքեր այդ օրը եկել էին տոնին։
Սեղանները գեղեցիկ էին գցված, ուտեստները՝ հրեական ավանդույթի համաձայն զարդարված գազարով, որը խորհրդանշում է դրամ, և նռով, սեղաններին մեղր և խնձոր կար։ Հրաշալի խալան, նույնպես արդեն ավանդույթի համաձայն, մեզ տրամադրեցին Անդրեյ Չալաբյանը և նրա «Պիկանտ» ընկերությունը։ Ռիմմա Վարժապետյանը ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց տոնի առթիվ, ընթերցեց չափածո աղոթք, և խնջույքը սկսվեց, ինչպես հարկն է, խնձորն ու խալան մեղրի մեջ թաթախելով։
Աղոթք հարազատների և ընկերների համար Ռոշ հա-Շանայի, Յոմ Կիպուրի և Սուկկոթի նախօրեին (ռուսերեն բնագրով)
За всех друзей, разбросанных по свету,
Кого любил я и кого люблю,
Теплом которых так Земля согрета,
За них, родимых, Бога я молю.
Пошли им сил, удачи и здоровья
И не покинь их в самый трудный час.
Благослови и одари любовью,
Чтобы улыбка не сходила с глаз.
Чтоб дом был чашей полной и красивой,
Чтоб тучи обходили стороной,
Чтоб их страна всегда была любимой,
А дружба оставалась дорогой.
И пусть друзья разбросаны по свету,
Моя молитва каждого найдёт,
И в дом войдя, как первый луч рассвета,
С собой благословенье принесёт!
Ուղարկել է Գրիգորի Բրուսիլովսկին (Իսրայել)
Տոնի կազմակերպմանն օգնեցին մեր մշտական հովանավորները, առանց որոնց անհնար կլիներ անցկացնել ոչ մի տոն՝ Թորգոմ Վարժապետյանը և Իգոր Պոդոլսկին։ Մեծ շնորհակալություն նրանց։ Մեր ամենաանկեղծ մաղթանքները՝ առողջություն և հաջողություն բիզնեսում։








Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։
