Հունիսի 22-ին համայնքի գրասենյակում տեղի ունեցավ սեմինար Իսրայել հայրենադարձվել ցանկացողների համար, որին ներկա էին ինչպես Ռուսաստանից եկածներ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։ Սեմինարը վարում էր համայնքի նախագահ, Սոխնուտի համակարգող Ռիմմա Վարժապետյանը։
Հարցաթերթիկ ներկայացնող յուրաքանչյուր ոք բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն է ստանում անձամբ Ռիմմա Վարժապետյանից։ Սակայն, չնայած դրան, մարդիկ ցանկանում էին պատասխաններ ստանալ սեմինարի շրջանակում։ Տրվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Իսրայել հայրենադարձվելու համար, երբ պետք է կայանա հանդիպումը հյուպատոսի հետ, ինչպես է կատարվում ընդունելության գրանցումը, ինչ չափանիշներով է կատարվում փաստաթղթերի ընտրությունը և այլն։
Մարդիկ սպառիչ պատասխաններ ստացան, և այժմ մնում է սպասել հյուպատոսի ժամանմանը և դրական պատասխան ստանալ։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (234) համարում, 2023 թ. հունիս։
