Շաբաթ՝ Միխայիլ Մոստովի համերգով

Նոյեմբերի 15-ի Շաբաթը մենք դիմավորեցինք ոչ ավանդական ձևով։ Այդ օրը համայնքի անդամները հրաշալի նվեր ստացան. մեզ հետ Շաբաթը դիմավորելու էր եկել Իսրայելից երգիչ Միխայիլ Մոստովը։

Միխայիլը պրոֆեսիոնալ է։ Նա ռեժիսոր-բեմադրիչ է (Ռիշոն լը Ցիոնի ներգաղթի բաժնի «Թատրոն հոգու համար» նախագիծ), դերասան, «Հրեական երաժշտություն եբրայերենով և իդիշով» անսամբլի մենակատար։ Նա գիտի՝ ինչպես ոգևորել հանդիսատեսին և ստիպել նրան երգել իր հետ։

Եվ մենք երգեցինք։ Որովհետև հնչում էին մեզ բոլորիս ծանոթ երգեր, որոնց առաջին ակորդներից արդեն ուզում էիր ձայնակցել։ Եվ մենք ձայնակցում էինք։ Հաճույքով ձայնակցում էինք, ծափահարում և արտիստին կրկին բեմ հրավիրում։ Համերգին հնչեցին բոլորի սիրելի այնպիսի երգեր, ինչպիսիք են «Բայ միր բիստու շեյն»-ը, «Ամ Իսրայել խայ»-ը և այլն։ Բայց գագաթնակետը դարձավ բոլորի սիրելի «Հավա նագիլան», որն արտիստի հետ միասին երգում էր ամբողջ դահլիճը։

Մեզ մոտ այնքան էլ հաճախ չեն հնչում երգեր եբրայերենով կամ իդիշով, ուստի Միխայիլ Մոստովի ելույթը մեծ հաջողություն ունեցավ։ Արտիստին դիմավորեցին և ճանապարհեցին բուռն ծափահարություններով։

Հրաշալի երեկո էր։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 11 (251) համարում, 2024 թ. նոյեմբեր։