Համաշխարհային հրեական կոնգրես
Տիկին Ռիմմա Վարժապետյանին,
Հայաստանի հրեական համայնքի նախագահ
Նյու Յորք, 2026 թ. սեպտեմբերի 9
Սիրելի բարեկամներ։
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի հրեական համայնքի 35-ամյակի առթիվ։
Այս կարևոր հանգրվանը հրաշալի առիթ է նշելու Հայաստանում հրեական կյանքի պահպանման և ամրապնդման, հրեական ավանդույթների և ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ապագա սերունդների համար բարգավաճ համայնք ստեղծելու գործին 35 տարվա նվիրումը։
Ուզում եմ հատկապես նշել Ռիմմա Վարժապետյանի բազմամյա ղեկավարումը, ում անձնվիրությունը, գործին նվիրվածությունը և հրեական համայնքի բարօրության համար անխոնջ աշխատանքը կարևորագույն դեր են խաղացել համայնքի զարգացման և շարունակականության գործում։ Նրա առաջնորդության շնորհիվ հայաստանյան հրեության ձայնը լսելի է դարձել և արժանավայել ներկայացված է լայն միջազգային հրեական հանրության մեջ։
Համաշխարհային հրեական կոնգրեսը բարձր է գնահատում Հայաստանի հրեական համայնքի հետ մեր վաղեմի հարաբերությունները, ինչպես նաև բարեկամությունն ու համագործակցությունը, որոնք մենք կառուցել ենք երկար տարիների ընթացքում։ Ձեր համայնքը մեր համաշխարհային հրեական ընտանիքի կարևոր մասն է, և մենք հպարտ ենք, որ ձեզ հետ կիսում ենք այս նշանակալի հոբելյանի ուրախությունը։
Մազալ թով 35 հրաշալի տարիների կապակցությամբ։
Մաղթում եմ Հայաստանի հրեական համայնքին հետագա բարգավաճում և նոր հաջողություններ գալիք երկար տարիներին։
Լավագույն մաղթանքներով՝
Ռոնալդ Լաուդեր,
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ
Թբիլիսիի հրեական մշակութային-կրթական հիմնադրամ
Հարգելի ընթերցողներ, մեր համայնքի 35-ամյակին հրավիրված էին հյուրեր տարբեր կազմակերպություններից։ Հրավիրվածներից ոմանք չկարողացան գալ, և ահա մեր ստացած նամակներից մեկը՝ Թբիլիսիի հրեական մշակութային-կրթական հիմնադրամի տնօրեն Էլեն Բերկովիչից։
Հարգելի Թորգոմ և Ռիմմա,
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի հրեական համայնքի 35-ամյակի տոնակատարությանը հրավիրելու համար։
Մեծ պատիվ է ինձ համար ստանալ այս հրավերը և ձեզ հետ կիսել այդքան կարևոր և նշանակալի իրադարձությունը։ Ցավոք, այս անգամ չեմ կարողանա անձամբ ներկա գտնվել, ինչի համար անկեղծորեն ափսոսում եմ։
Հրեական համայնքի կյանքի և զարգացման 35 տարին նշանակալի տարեթիվ է, որը վկայում է կատարված մեծ աշխատանքի, համայնքին նվիրվածության և հրեական կյանքի ու ավանդույթների պահպանման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ ձեզ և Հայաստանի ողջ հրեական համայնքին հետագա բարգավաճում, միասնություն, նոր ձեռքբերումներ և երկար տարիների հաջող գործունեություն։
Իմ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում այս հրաշալի տոնի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։
Խորին հարգանքով՝
Էլեն Բերկովիչ,
Թբիլիսիի հրեական մշակութային-կրթական հիմնադրամի (JCC Tbilisi) տնօրեն
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (273) համարում, 2026 թ. սեպտեմբեր։
