Սիրելի՛ ընթերցողներ։ Ամփոփում ենք անցնող տարին

Ձեր ձեռքում է մեր թերթի 2024 թվականի վերջին՝ դեկտեմբերյան համարը։

Դեկտեմբերը ամփոփումների ժամանակն է։ Ահա և մենք որոշեցինք այս համարում ամփոփել անցնող տարին։

Տարին հագեցած էր, ոչ ամենահանգիստը, երբեմն էլ՝ շատ տագնապալի։ Մենք շատ ուշադիր հետևում էինք Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին և ջանում էինք լուսաբանել դրանք թերթի յուրաքանչյուր համարում։ Մեզանից շատերի հարազատները՝ զավակները, թոռները, ապրում են Իսրայելում, ուստի այնտեղ կատարվողը չի կարող մեզ չանհանգստացնել… Փառք Աստծո, այժմ անդորր է տիրում. Իսրայելը զինադադար է կնքել «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ, և մենք բոլորս անհամբեր սպասում ենք պատանդների ազատ արձակմանը։

Այս ամենի մասին մենք գրել ենք անցնող տարվա բոլոր համարներում։ Եվ հենց այստեղ ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են թերթի յուրաքանչյուր համարի թողարկմանը։

Առաջին հերթին դրանք մեր թարգմանիչներն են, քանի որ թերթն այժմ լույս է տեսնում երեք լեզվով՝ եբրայերեն, հայերեն և ռուսերեն։ Մեր շնորհակալությունը Արա Վարժապետյանին՝ հոդվածները հայերեն թարգմանելու համար, Մարինա Արմաղանյանին՝ եբրայերեն թարգմանության համար, Անուշ Գաբրիելյանին՝ հայերեն տեքստերի շարվածքի համար։ Հատուկ շնորհակալություն Արմեն Խրիմյանին. արդեն քանի տարի է, ինչ նա բոլորովին անվճար աշխատում է մեր կայքի հետ, և տպագրվող բոլոր թերթերը գրեթե անմիջապես հայտնվում են www.jewish.am կայքում։ Եվ դա նրա շնորհիվ է։

Մեր մեծ շնորհակալությունը Դավիթ Գաբրիելյանին, որն արդեն երկար տարիներ էականորեն օգնում է մեզ թերթի տպագրության հարցում։ Նրա տպարանն այն անում է բարձր մասնագիտական մակարդակով, և դուք՝ մեր ընթերցողներդ, հնարավորություն ունեք լուսանկարների մի մասը տեսնելու գունավոր։

Բայց համայնքի աշխատանքը միայն թերթը չէ։ Սամվել Ներսեսյանի և Թորգոմ Վարժապետյանի նման մարդկանց շնորհիվ մենք կարող ենք գտնվել մեր գրասենյակում։ Չէ՞ որ դրա համար պետք է վճարել, և նրանք պարբերաբար գումար են փոխանցում գրասենյակի վարձավճարի համար։ Բացի այդ, տարվա ընթացքում մենք մի քանի անգամ հրեական տոները նշել ենք ռեստորանում, և այստեղ նույնպես ֆինանսական օգնություն ցույց տվեցին Սամվելն ու Թորգոմը։ Չի կարելի մոռանալ նաև «Պիկանտ Գամ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեյ Չալաբյանին. հենց նրա շքեղ խալաներն են իրենց հիասքանչ տեսքով և համով զարդարում մեր տոնական սեղանները։

Ընդհանուր առմամբ, ավարտելով այս գրառումը, ուզում եմ ասել՝ համայնքը կենդանի է։ Եվ կենդանի է մեծապես այն մարդկանց շնորհիվ, որոնց մասին գրեցի վերևում։ Եկող տարում նրանց մաղթում եմ առողջություն և բարեկեցություն, հաջողություններ գործերում և բիզնեսում։

Թող չսակավի տվողի ձեռքը։

Ադելինա Լիվշից,
թերթի գլխավոր խմբագիր

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (252) համարում, 2024 թ. դեկտեմբեր։