Սեպտեմբերին մեր համայնք այցելեց հյուր Իսրայելից՝ հոգեդրամատիստ Լինա Յուսիմ Յարդենին։ «Հոգեդրամատիստ» հասկացությունն ինքնին մեզ անծանոթ էր։ Հոգեդրաման Յակոբ Մորենոյի ստեղծած հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է. դա թերապևտիկ խմբային գործընթաց է, որում դրամատիկ իմպրովիզացիան օգնում է ուսումնասիրել մարդու ներաշխարհը, զարգացնել …
Ռոշ հա-Շանա 5779-ը «Սիոն» սրճարանում
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հրեական համայնքը նշեց ամենասիրելի հրեական տոներից մեկը՝ Ռոշ հա-Շանան։ Այս տարի Երևանում բացվեց «Սիոն» սրճարանը, և հենց այնտեղ որոշեցինք դիմավորել նոր՝ 5779 թվականը։ Փոքրիկ սրճարանը հազիվ տեղավորեց բոլոր նրանց, ովքեր այդ օրը եկել էին տոնին։
Սեղանները գեղեցիկ …
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի հրեական համայնքին Ռոշ հա-Շանայի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի հրեական համայնքին հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի առթիվ.
…Հարգելի՛ Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի առթիվ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը,
Հանգիստ Հանքավանում
Շոգ ամռան կիզակետին Հայաստանի հրեական համայնքի ակտիվիստներին՝ նրանց, ովքեր հաճախում են շաբաթներին և մասնակցում համայնքի հասարակական կյանքին, հաջողվեց մի քանի օրով ընկղմվել Հանքավանի փրկարար զովության մեջ։ Համայնքի ֆինանսական աջակցությամբ նրանք կարողացան հանգստանալ «Անուշ» հյուրատանը։
Հանքավանի օդը, լռությունը և խաղաղությունն արժեին …
Իսրայելցի դիվանագետները համայնքի գրասենյակում
Օգոստոսի 19-ին համայնքի գրասենյակում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հանդիպեց Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվիի և Հայաստանում Իսրայել պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Երուշալմիի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Հրապարակվել …
