«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստի մասնակիցների ուղերձը

«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Իսրայել պետության 70-ամյակին, Հայաստանի և Իսրայելի լայն հասարակական շրջանակների ուշադրությանն է ներկայացնում հայ և հրեա ժողովուրդների սխրանքի աննախադեպության գնահատականը. նրանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Եվրոպայում հրեաների …

«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտաժողովը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի հրեական համայնքը «Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» հասարակական ֆորումի հետ համատեղ անցկացրեց «Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կազմավորման 100-ամյակին և Իսրայել պետության կազմավորման 70-ամյակին։

Ֆորումն անցավ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանի և գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների …

Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» եռօրյա գլոբալ ֆորումը

Ֆորումը կազմակերպել էր Հայաստանի ԱԳՆ-ն՝ ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Ֆորումն անցկացվում էր Երևանի «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտում։ Բացմանը ելույթ ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ցեղասպանության …

Խանուկան համայնքում

Դեկտեմբերի 5-ին համայնքի գրասենյակում հավաքվեցին ակտիվիստները՝ նշելու մեր ամենասիրելի տոներից մեկը՝ Խանուկան։

Սեղանը գցված էր ըստ հրեական ավանդույթի՝ ձուկ, սուֆգանիոթ (քաղցրաբլիթներ), ֆորշմակ և այլն։ Ռիմմա Պետրովնան վառեց չորրորդ մոմը։ Գրասենյակում ջերմ, կարելի է ասել՝ ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Համայնքի անդամները, …

Ընդունելություն Ճապոնիայի դեսպանատանը

Դեկտեմբերի 4-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն Ճապոնիայի ազգային տոնի՝ կայսեր ծննդյան օրվա առթիվ։

Տոկիոյում Հայաստանի դեսպանատունը գործում է 2012 թվականից։ Իսկ Երևանում այն բացվել է 2015 թվականին։

Հայաստանն ու Ճապոնիան վաղեմի հարաբերություններ ունեն։

Անցյալ տարի երկու երկրները նշեցին …

Աշնան վերջին օրը մեր գրասենյակ այցելեց ԵԱՀԿ պատվիրակությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները մեզ մոտ էին եկել՝ Հայաստանում ապրող հրեաների կյանքին ծանոթանալու։ Ռիմմա Վարժապետյանը մանրամասն պատմեց նրանց մեր խնդիրների, հոգսերի և ակնկալիքների մասին, որոնք, ըստ էության, քիչ են տարբերվում Հայաստանի մյուս քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների շարքին չդասվողների հոգսերից ու խնդիրներից։…

Եվրոպական հրեական խորհրդարանի համագումարը Թբիլիսիում

Նոյեմբերի 26-ից 28-ը Թբիլիսիում անցկացվեց միջազգային Եվրոպական հրեական խորհրդարանի համագումարը։ Եվրոպական հրեական խորհրդարանն ամենաազդեցիկ միջազգային հասարակական կազմակերպություններից և ամենամեծ աշխարհիկ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Եվրոպայի ավելի քան 2,5 միլիոն հրեաների շահերը։ Դրանում ընդգրկված են մայրցամաքի 42 երկրների ազգային համայնքները։ …

Willy Weiner & Friends

2018 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ մշակույթի նախարարության, Իսրայել պետության դեսպանատան և Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ համերգ՝ կոմպոզիտոր Վիլլի Վայների նոր համերգային ծրագրի և խմբերգային ստեղծագործությունների նոր ալբոմի շնորհանդես՝ Երևանի պետական …

Երևան 2800

Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որը Հռոմից 29 տարով մեծ է։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Ուրարտու պետության արքա Արգիշտի I-ի կողմից։ Հիմնադրումը հաստատվում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրությամբ։

Երևանի հիմնադրման 2800-ամյակն այս տարի …

Գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը՝ 10 տարեկան

ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը գործում է արդեն 10 տարի։ Հիմնադրամը ղեկավարում է Նելլի Մարտիրոսյան-Սարգսյանը։

Հիմնադրամի գլխավոր խնդիրը 1–7-րդ դասարանների միասնական ուսումնական ծրագիրն է՝ յուրաքանչյուր գործիքի համար առանձին։ Մեկ այլ խնդիր է տաղանդավոր երեխաներին հայտնաբերելը և նրանց …

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը

Նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի դահլիճում նշվեց արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը։ Այս ֆակուլտետում ուսումնասիրվում են Արևելքի երկրների լեզուները։

Հանդիսավոր միջոցառմանը բազմաթիվ հետաքրքիր ելույթներ հնչեցին, բայց անկասկած ամենակարևորը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն էր, որում նա շնորհավորեց ֆակուլտետին հոբելյանի առթիվ և ասաց, …

Նկարներ՝ որպես նվեր համայնքին

Հոկտեմբերյան օրերից մեկում համայնքում հետաքրքիր հյուր հայտնվեց։ Հին ժամանակներում նրան կանվանեին մեկենաս։ Արվեստասերի անունը Վահե Սահակյան է։ Նա երկու նկար նվիրեց համայնքին։ Դրանցից մեկը նվիրվել է մեզ ի պատիվ ԾԱՀԱԼ-ում նրա որդու՝ Գարիկ Սահակյանի ծառայության հաջող ավարտի։ Դա իսրայելցի նկարիչ …

«Աթոռաստեղծում» ցուցահանդեսը

Կան մարդիկ, որոնք իրենց քթից կամ պաշտոնից՝ աթոռից այն կողմ չեն տեսնում, և կան մարդիկ, որոնք ստեղծում են ամեն ինչի իրենց սեփական տեսլականը՝ լինի դա աշխարհը, թե, ինչու ոչ, աթոռը։

Հոկտեմբերը ՀՌՀ-ում կսկսվի աթոռաստեղծմամբ զբաղված Արարիչների զարմանահրաշ ցուցահանդեսով՝ երկու բոլորովին …

«Ճանապարհ դեպի ինքդ քեզ»

Հոկտեմբերի 9։ Այս օրը կհիշեն բոլոր նրանք, ովքեր ներկա էին Մոսկվայի տանը կայացած «Ճանապարհ դեպի ինքդ քեզ» երեկոյին։ Այնտեղ տեղի ունեցավ հանդիպում թատրոնի և կինոյի ռեժիսոր, Թել Ավիվի ռուսական մշակութային կենտրոնին կից «Սիլուետ» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Էդլիս-Մարտիրոսյանի հետ։

Էդուարդը …

Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

«Ֆրանկոֆոնիա» տերմինն առաջին անգամ հայտնվել է 1880 թվականին, երբ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլյուն այն օգտագործեց ֆրանսերեն խոսող բոլոր մարդկանց և երկրներին նշելու համար։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1970 թվականին Նիամեյում (Նիգեր)՝ Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն անվամբ։ 1998 թվականին …

Հանդիպում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսսի-Բրայերսի հետ

Հոկտեմբերի 3-ին համայնքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսսի-Բրայերսի հետ։

Ինչպես միշտ, առաջնահերթ հարցը Հայաստանում հակասեմականության առկայությունն (կամ բացակայությունն) էր։ Տիկին Բեսսի-Բրայերսը մեծ հետաքրքրությամբ լսեց այն ամենը, ինչ պատմեց Ռիմմա Վարժապետյանը՝ մեր նախագծերի, …

Էքսկուրսիա Թալին

Սեպտեմբերի վերջին օրը Ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդը Նարա Գուլյանի նախաձեռնությամբ հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպեց։ Հայաստանում շատ վայրեր կան, որոնք անպայման պետք է այցելել։ Դրանցից մեկը Թալինի Մեծ տաճարն է (կամ Կաթողիկե եկեղեցին)։ Այս վեհաշուք կառույցն այժմ, ցավոք, կիսավեր վիճակում է, բայց …

Շնորհավորում ենք հաղթանակների կապակցությամբ. Նատալյա Միրզոյանի ֆիլմը և Ռուբիկ Մովսեսյանի սաների ոսկին

Սեպտեմբերին Կորեայի Հանրապետությունում անցկացվեց Indie AniFest միջազգային փառատոնը, որտեղ ներկայացվեց Նատալյա Միրզոյանի (մեր համայնքի անդամ Թամարա Հովհաննիսյանի դստեր) «Հինգ րոպե մինչև ծովը» ֆիլմը։ Ֆիլմն արժանացավ փառատոնի գլխավոր՝ «Light of Asia» («Ասիայի լույս») մրցանակին և կընդգրկվի հոկտեմբերին կայանալիք մեկ տասնյակ միջազգային …

Ռիմմա Վարժապետյանը Հայաստանի Անկախության օրվա ընդունելությանը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց անկախության 27-րդ տարեդարձը։ Անկախության հռչակագիրն ընդունվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին. այդ փաստաթղթով վերացվեց Հայկական ԽՍՀ-ն և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց …

Ֆիլմ մեր համայնքի մասին Առաջին ալիքով

Ռոշ հա-Շանայի նախօրեին Հայաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը յուրօրինակ նվեր մատուցեց մեր համայնքին՝ ֆիլմ մեր մասին։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանն է։

Սա հրաշալի նկարահանված ֆիլմ է, որում պատմվում է մեր համայնքի բազմաթիվ անդամների մասին, որոնց ճակատագրերը հետաքրքիր են …