Երուսաղեմում երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանի փառատոնը։ Այն տեղի ունեցավ Բնության թանգարանում, իսկ հանդիսավոր բացումը կայացավ 2019 թվականի մարտի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի, Իսրայելում Հայաստանի դեսպանի, Իսրայելում Հայաստանի հյուպատոսի, Հայաստանում Իսրայելի հյուպատոսի, Երուսաղեմի փոխքաղաքապետի, Երուսաղեմի հայոց պատրիարքի ներկայացուցչի և այլ…
Համայնքային կյանք
Փետրվարյան ուրբաթներից մեկին, Շաբաթի դիմավորումից քիչ առաջ, գրասենյակում հավաքվեց համայնքի խորհուրդը։ Խորհրդի անդամները քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ջեռուցման փոխհատուցումների վճարումը, առաջիկա Պուրիմի դիմավորումը և այլ ընթացիկ հարցեր։ Թոշակառուները և կարիքավոր անդամները օգնություն ստացան ջեռուցման վարձի մասնակի վճարման համար։ Օգնություն…
Հրեական գերեզմանատուն Հայաստանի լեռներում
Հայաստանի հրեական համայնքը առեղծվածներից մեկն է ոչ միայն հայոց պատմության, այլև ամբողջ Անդրկովկասի համար։ Ընդունված է կարծել, որ հրեաներին այս կողմերը հրավիրել է հայոց Տիգրան արքան. մեկ այլ վարկածով՝ հրեաները եկել են այստեղ նրանից շատ առաջ։ Ինչևէ, այսօր Հայաստանում պահպանվել…
Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը
Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքը՝ նախագահ Ռիմմա Վարժապետյանի և Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի գլխավորությամբ, հավաքվեց «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ՝ նշելու Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։ Հանրահավաքին իրենց ներկայությամբ պատվեցին գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայ-իսրայելական…
Տու բի-Շվաթ (Ծառերի նոր տարի)
Հունվարի 21-ին (5779 թվականի շվաթի 15-ին՝ ըստ հրեական օրացույցի) համայնքը նշեց Տու բի-Շվաթ տոնը՝ Ծառերի նոր տարին։ Սինագոգում հավաքվել էին նրանք, ում համար հրեական ավանդույթների պահպանումն իրենց ազգային ինքնության անբաժան մասն է։ Տու բի-Շվաթը կրոնական տոն է։ Այս օրը ընդունված…
Դվորժակի «Ռեքվիեմը»՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին
Այս տարի հայ ժողովուրդը նշում է տխուր տարելից՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած Սպիտակի ահավոր երկրաշարժի 30-ամյակը։ Այդ տարելիցին նվիրված էր Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմի» կատարումը. սա կոմպոզիտորի գլուխգործոցներից է, որը Հայաստանում հազվադեպ է հնչում։ Դեկտեմբերի 9-ին այն ներկայացվեց ունկնդիրներին Արամ Խաչատրյանի…
Երևանում փողոցը կոչվեց հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինի անունով
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց Բաղրամյան պողոտայի փակուղին վերանվանել ի պատիվ հրեական ծագումով լեհ և ամերիկացի հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինի, որը «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է և շատ է զբաղվել Հայոց ցեղասպանության խնդրով։ Քննարկումների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները դեմ…
«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստի մասնակիցների ուղերձը
«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Իսրայել պետության 70-ամյակին, Հայաստանի և Իսրայելի լայն հասարակական շրջանակների ուշադրությանն է ներկայացնում հայ և հրեա ժողովուրդների սխրանքի աննախադեպության գնահատականը. նրանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Եվրոպայում հրեաների…
