Դեկտեմբերի 14-ին Հայաստանի հրեական համայնքը «Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» հասարակական ֆորումի հետ համատեղ անցկացրեց «Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կազմավորման 100-ամյակին և Իսրայել պետության կազմավորման 70-ամյակին։ Ֆորումն անցավ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանի և գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների…
Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» եռօրյա գլոբալ ֆորումը
Ֆորումը կազմակերպել էր Հայաստանի ԱԳՆ-ն՝ ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Ֆորումն անցկացվում էր Երևանի «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտում։ Բացմանը ելույթ ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ցեղասպանության…
Խանուկան համայնքում
Դեկտեմբերի 5-ին համայնքի գրասենյակում հավաքվեցին ակտիվիստները՝ նշելու մեր ամենասիրելի տոներից մեկը՝ Խանուկան։ Սեղանը գցված էր ըստ հրեական ավանդույթի՝ ձուկ, սուֆգանիոթ (քաղցրաբլիթներ), ֆորշմակ և այլն։ Ռիմմա Պետրովնան վառեց չորրորդ մոմը։ Գրասենյակում ջերմ, կարելի է ասել՝ ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Համայնքի անդամները,…
Ընդունելություն Ճապոնիայի դեսպանատանը
Դեկտեմբերի 4-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն Ճապոնիայի ազգային տոնի՝ կայսեր ծննդյան օրվա առթիվ։ Տոկիոյում Հայաստանի դեսպանատունը գործում է 2012 թվականից։ Իսկ Երևանում այն բացվել է 2015 թվականին։ Հայաստանն ու Ճապոնիան վաղեմի հարաբերություններ ունեն։ Անցյալ տարի երկու երկրները նշեցին…
Աշնան վերջին օրը մեր գրասենյակ այցելեց ԵԱՀԿ պատվիրակությունը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները մեզ մոտ էին եկել՝ Հայաստանում ապրող հրեաների կյանքին ծանոթանալու։ Ռիմմա Վարժապետյանը մանրամասն պատմեց նրանց մեր խնդիրների, հոգսերի և ակնկալիքների մասին, որոնք, ըստ էության, քիչ են տարբերվում Հայաստանի մյուս քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների շարքին չդասվողների հոգսերից ու խնդիրներից։
Եվրոպական հրեական խորհրդարանի համագումարը Թբիլիսիում
Նոյեմբերի 26-ից 28-ը Թբիլիսիում անցկացվեց միջազգային Եվրոպական հրեական խորհրդարանի համագումարը։ Եվրոպական հրեական խորհրդարանն ամենաազդեցիկ միջազգային հասարակական կազմակերպություններից և ամենամեծ աշխարհիկ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Եվրոպայի ավելի քան 2,5 միլիոն հրեաների շահերը։ Դրանում ընդգրկված են մայրցամաքի 42 երկրների ազգային համայնքները։…
Willy Weiner & Friends
2018 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ մշակույթի նախարարության, Իսրայել պետության դեսպանատան և Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ համերգ՝ կոմպոզիտոր Վիլլի Վայների նոր համերգային ծրագրի և խմբերգային ստեղծագործությունների նոր ալբոմի շնորհանդես՝ Երևանի պետական կամերային…
Երևան 2800
Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որը Հռոմից 29 տարով մեծ է։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Ուրարտու պետության արքա Արգիշտի I-ի կողմից։ Հիմնադրումը հաստատվում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրությամբ։ Երևանի հիմնադրման 2800-ամյակն այս տարի…
Գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը՝ 10 տարեկան
ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր գեղարվեստական կրթությանն աջակցող հիմնադրամը գործում է արդեն 10 տարի։ Հիմնադրամը ղեկավարում է Նելլի Մարտիրոսյան-Սարգսյանը։ Հիմնադրամի գլխավոր խնդիրը 1–7-րդ դասարանների միասնական ուսումնական ծրագիրն է՝ յուրաքանչյուր գործիքի համար առանձին։ Մեկ այլ խնդիր է տաղանդավոր երեխաներին հայտնաբերելը և նրանց…
