Այս շաբաթ (2025 թվականի հուլիս) իսկապես պատմական իրադարձություն տեղի ունեցավ Իսրայելի և ամբողջ աշխարհի հայ համայնքի համար։ Երուսաղեմի քաղաքապետարանը Հին քաղաքի Դամասկոսյան (Շխեմյան) դարպասին հարող փոքրիկ հրապարակն անվանակոչեց հայ լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի անունով, ում ընտանիքը դաժանաբար սպանվել էր թուրքերի կողմից …
Կոշեր մթերքներ Հայաստանում. նոր հնարավորություն զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար
Մենք արդեն գրել ենք, որ մեր համայնքը կենդանի օրգանիզմ է, և մեզ մոտ անընդհատ նոր մարդիկ են գալիս։ Ուստի, թեև հայրենադարձության գործընթացը, դանդաղ, բայց շարունակվում է, համայնքի անդամների թիվը չի նվազում։ Ահա վերջերս մեզ մոտ եկավ մի մարդ, ով իր …
Մենք հիշում ենք
Այսօր արդեն անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց համացանցի։ Ահա և Facebook սոցիալական ցանցը դարձել է այդ կյանքի մի մասը։ Վերջերս, մտնելով Facebook, տեսա ձեզ քաջ հայտնի Մարինա Կոզլիների գրառումը, որը գրել էր իր տատիկի և պապիկի՝ Պոլինա Շապոշնիկովայի և …
Հանդիպում Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնի հետ
Իսրայել պետության անկախության 77-րդ տարեդարձի առթիվ և հայ-իսրայելական հարաբերությունների խորացման նպատակով մայիսի 28-ին Երևան ժամանեց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնը։ Այդ կապակցությամբ տեղի ունեցավ դիվանագիտական ընթրիք՝ կազմակերպված Իսրայելի դեսպանի և Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանի համատեղ ջանքերով։…
Շնորհակալական նամակ Ռոն Լաուդերից
Մենք արդեն գրել ենք, որ մայիսի 19–22-ը Համաշխարհային հրեական կոնգրեսն Երուսաղեմում անցկացրեց իր 17-րդ լիագումար վեհաժողովը։ Նիստին մասնակցեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Վեհաժողովի ավարտից հետո Ռիմմա Վարժապետյանը ստացավ շնորհակալական նամակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Հարգելի՛ տիկին Վարժապետյան,
Կցանկանայի …
Ինչպես էին սեֆարդ հրեաները փրկում հայերին Ստամբուլի ջարդերի ժամանակ
1896 թվականի օգոստոսին հայ հեղափոխականները գրավեցին Ստամբուլի Օսմանյան բանկը՝ Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու հայերի զանգվածային սպանությունների վրա, սակայն ի պատասխան թուրքերը ջարդեր կազմակերպեցին, որոնց հետևանքով երկու օրում սպանվեց մինչև 7000 հայ։ Այդ օրերին Գալաթայի թաղամասի սեֆարդ հրեաները փրկում էին իրենց հայ …
Համաշխարհային հրեական կոնգրեսում՝ Երուսաղեմում
Կոնգրեսը մեկնարկեց մայիսի 18-ին Եվրասիական հրեական կոնգրեսի և Եվրոպական հրեական կոնգրեսի նիստերով։ Իսկ նույն երեկոյան տեղի ունեցավ «Մենք մեկ ժողովուրդ ենք» կարգախոսով բացման արարողությունը, որը կազմակերպել էր Համաշխարհային հրեական կոնգրեսի իսրայելական տարածաշրջանային բաժանմունքը։ Արարողությունն անցավ Երուսաղեմի Հանդուրժողականության թանգարանում։ Ողջույնի խոսքով …
«Կարլ Մարքս. Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Կարլ Մարքս. Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրված է կենսագրական ողբերգակատակերգության ժանրում։ Հայկ Կարապետյանի բեմադրությամբ երևանյան հանդիսատեսը տեսավ ներկայացում, որը հիմնված է Մարքսի, նրա ընտանիքի անդամների և Ֆրիդրիխ Էնգելսի նամակների վրա։ Սյուժեի կենտրոնում Կարլ …
Երիտասարդների էքսկուրսիան Հայաստանի Ազգային ժողով
Վերջերս իրականացվեց ՀՀ ազգային փոքրամասնությունների խորհրդի առաջարկած հետաքրքիր նախաձեռնությունը։ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքներից յուրաքանչյուրի երիտասարդներից մի քանի ներկայացուցիչ հրավիրվեցին ՀՀ Ազգային ժողով՝ ներսից տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված այն շենքում, որտեղ գրվում և ընդունվում են մեր երկրի …
Շաբաթ համայնքում՝ Հաղթանակի 80-ամյակին
Այս տարի մայիսի 9-ը համընկավ ուրբաթի հետ, և մենք որոշեցինք՝ շաբաթ ենք անցկացնում։ Ֆաշիզմի նկատմամբ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված շաբաթ։ Եվ դա իմաստուն որոշում էր, քանի որ շաբաթն անցավ ինչպես երբեք՝ ջերմ, սրտանց և տնային հարմարավետությամբ։ Սեղանը գցեցինք մեր ուժերով, …
Ֆորում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ Հայաստանի հրեական համայնքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ անցկացրեց գիտական նիստ՝ հասարակական ֆորում։ Ֆորումն ուղղված է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը։
Ֆորումում քննարկվեցին երկկողմ նշանակության հարցեր, խոսվեց մեր ժողովուրդների ճակատագրերի նմանության …
Տիգրան Նիկողոսյան. Ծաղկած ծառի հեքիաթը
Ազգային փոքրամասնությունների համայնքներին հետաքրքիր ծրագիր էր առաջարկվել։ Հայաստանում բնակվող համայնքներից յուրաքանչյուրը պետք է հայկական հեքիաթ թարգմաներ իր ազգային լեզվով։ Դա հայ գրող Տիգրան Նիկողոսյանի «Ծաղկած ծառի հեքիաթն» է։ Մենք այն թարգմանեցինք ռուսերեն և եբրայերեն։ Եբրայերեն թարգմանության հարցում, ինչպես միշտ, օգնեց …
Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24։ Այս ամսաթիվը ցավով է արձագանքում յուրաքանչյուր հայի հոգում։ Այս տարի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը համընկան, և մեր սրտերը հենց այդ օրը միասին կբաբախեն։ Մենք կհիշենք Հոլոքոստի կրակում զոհված վեց միլիոն մարդկանց և թուրք …
Մեր հպարտությունը՝ Արսեն Վասիլյան
Մենք արդեն մեկ անգամ չէ, որ գրել ենք մեր համայնքի անդամների՝ Բոյախչյանների ընտանիքի թոռան՝ Արսեն Վասիլյանի մասին։ Այս երիտասարդն առիթ է տալիս գրելու իր մասին։ Հավանաբար նրա մեջ առաջնորդի գեն կա, քանի որ նա մրցանակներ է ստանում բոլոր գիտական մրցույթներում, …
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը։
Նիստում ներկայացվեցին Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստման և ազգային փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներգրավելու հետ կապված հարցեր։ Քննարկվեցին օրակարգի հարցերը, …
Հարցազրույց ամերիկյան համալսարանի ուսանողներին
Ապրիլի 14-ին Ռիմմա Վարժապետյանը հարցազրույց տվեց ամերիկյան համալսարանի ուսանողներին։ Երիտասարդներին հետաքրքրում էր մեր կյանքը Հայաստանում՝ արդյոք բախվում ենք հակասեմականության դրսևորումների, ինչ ծրագրեր ենք արդեն իրականացրել և ինչ ենք ծրագրում, ինչ խնդիրների է բախվում համայնքն առօրյա կյանքում։ Իրականում այս հարցի պատասխանն …
Եվրասիական հրեական կոնգրեսի ընդհանուր ժողովը
2025 թվականի ապրիլի 28-ին Հերցլիայում՝ նիստերի դահլիճում, տեղի ունեցավ Եվրասիական հրեական կոնգրեսի ընդհանուր ժողովը։
Ժողովին տեսակոնֆերանսի միջոցով մասնակցեց նաև մեր նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Ժողովում քննարկվեցին 2024 թվականին Եվրասիական հրեական կոնգրեսի գործունեությանն առնչվող հարցեր և այլ կազմակերպչական հարցեր։
Հրապարակվել է «Մագեն …
Պեսախը համայնքում. շնորհավորանքներ և մացա համայնքի անդամների համար
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահի շնորհավորանքը
Սիրելի բարեկամներ,
Պեսախի մոտենալու կապակցությամբ ձեզ եմ հղում իմ ջերմ ողջույնները։ Սրտաճմլիկ և անըմբռնելի է, որ մեր եղբայրներից ոմանք երկրորդ Պեսախն էլ կանցկացնեն Գազայում՝ գերության մեջ։ Մենք աղոթում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար, և Համաշխարհային …
Մեր նկարիչների աշխատանքների ցուցահանդեսները
Մարտին Հայաստանի նկարիչների միությունում միանգամից երկու ցուցահանդես տեղի ունեցավ։ Մեկը նվիրված էր Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան, իսկ երկրորդն անցավ «Թատրոն, կինո և հեռուստատեսություն» խորագրով։ Երկուսին էլ մասնակցեց մեր համայնքի անդամ Իդա Զիլմանը։ Նա ՀՀ նկարիչների միության անդամ է, իսկ …
Նշում ենք Պուրիմը սինագոգում
Լուսանկարներ սինագոգում Պուրիմի տոնակատարությունից։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (255) համարում, 2025 թ. մարտ։…
