Սեմինար-հանդիպում հայրենադարձվողների հետ

Փետրվարի 16-ին մեր գրասենյակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Սոխնութը կազմակերպել էր սեմինար-հանդիպում հայրենադարձվողների հետ։ Այդ նպատակով Երևան էին ժամանել «Էվեն Էզեր» ընկերության անդամները, որոնք օգնում են մարդկանց հայրենադարձության պես բարդ գործում՝ Օգնության հիմնադրամի ղեկավարներից մեկը, հովանավոր Յան Նովակը, նրա գործընկերը՝ …

Հետաքրքիր հանդիպում դպրոցականների հետ

Հունվարի 20-ին «Միջէթնիկ կապեր» ծրագրի շրջանակում մեր գրասենյակ այցելեց Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի 6–8-րդ դասարանների աշակերտների մեծ պատվիրակություն։ Նրանց մեր գրասենյակ բերել էր դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ Անահիտ Մովսեսյանը։

Դա հետաքրքիր հանդիպում էր։ Երեխաներին հետաքրքրում էր, թե ինչպես …

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. «Հակասեմականության արմատները» սեմինարը և ծաղկեպսակներ հուշարձանին

Այս տարի Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշանավորվեց սեմինարով, որը մենք անցկացրինք Ամերիկյան համալսարանում։

Սեմինարն անցավ «Հակասեմականության արմատները» խորագրով։ Իրականում դա դաս էր։ Դաս, որի ընթացքում համալսարանի ուսանողները և ներկա գտնվող Հայաստանի հրեական համայնքի անդամները շատ նոր բաներ իմացան այն պատմական …

Աուշվիցի ազատագրման 80-ամյակը

Ռոնալդ Լաուդերի գլխավորած Համաշխարհային հրեական կոնգրեսը Աուշվիցի ազատագրման 80-րդ տարելիցի առթիվ կազմակերպեց մեծածավալ միջոցառումներ։

Պատմաբան Պետեր Հայեսը լեհական Օսվենցիմ քաղաքը, որի մոտ գտնվում էր մահվան ճամբարը, անվանել է «Հոլոքոստի մայրաքաղաք». «Աուշվից-Բիրկենաու» ճամբարն իսկական «մահվան ֆաբրիկա» էր։ Գնահատումներով՝ նրա գոյության ընթացքում …

Հանուկայի տոնակատարությունը

Դեկտեմբերի 27-ին մեր համայնքի անդամները նշեցին Հանուկան։ Ձմեռային օրերից մեկում մենք հավաքվեցինք համայնքի գրասենյակում՝ նշելու բոլորի սիրելի Հանուկայի տոնը։

Առաջին մոմը սինագոգում վառեց Արտակ Վարժապետյանը, իսկ մեր գրասենյակում մենք վառեցինք երրորդ մոմը։

Այս անգամ որոշեցինք սեղանը գցել համատեղ ուժերով. մեզնից …

Հունվարի 27՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հունվարի 27-ը ՄԱԿ-ն ընդունել է 2005 թվականին։ Այն ժամանակ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կոչ էր արել հավերժ պահպանել Հոլոքոստի զոհերի և նացիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհած զինվորների սխրանքների հիշատակը։ Իսկ Հոլոքոստի հիշատակը նա խնդրել էր փոխանցել սերնդից …

Սիրելի՛ ընթերցողներ։ Ամփոփում ենք անցնող տարին

Ձեր ձեռքում է մեր թերթի 2024 թվականի վերջին՝ դեկտեմբերյան համարը։

Դեկտեմբերը ամփոփումների ժամանակն է։ Ահա և մենք որոշեցինք այս համարում ամփոփել անցնող տարին։

Տարին հագեցած էր, ոչ ամենահանգիստը, երբեմն էլ՝ շատ տագնապալի։ Մենք շատ ուշադիր հետևում էինք Իսրայելում տեղի ունեցող …

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» IV գլոբալ ֆորում

Դեկտեմբերի 12-ին Մատենադարանում իր աշխատանքը սկսեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդրին։ Ֆորումը տևեց երկու օր։ Նիստերում քննարկվեցին ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները։

Ֆորումը կազմակերպվել էր …

Ցեղասպանության կոնվենցիային նվիրված սեմինար-քննարկում

Դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը։ Սեմինար-քննարկումը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի հրեական համայնքը և Երևանի պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնը։

Օրվա բանախոսները՝ …

Ազգային փոքրամասնությունների խորհուրդը քննարկեց պետբյուջեի բաշխումը

Նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցավ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստ։

Քննարկվեցին Հայաստանի տարածքում բնակվող ազգային համայնքների կարիքների համար պետական բյուջեի միջոցների բաշխման և այլ հրատապ հարցեր։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 11 (251) համարում…

Շաբաթ՝ Միխայիլ Մոստովի համերգով

Նոյեմբերի 15-ի Շաբաթը մենք դիմավորեցինք ոչ ավանդական ձևով։ Այդ օրը համայնքի անդամները հրաշալի նվեր ստացան. մեզ հետ Շաբաթը դիմավորելու էր եկել Իսրայելից երգիչ Միխայիլ Մոստովը։

Միխայիլը պրոֆեսիոնալ է։ Նա ռեժիսոր-բեմադրիչ է (Ռիշոն լը Ցիոնի ներգաղթի բաժնի «Թատրոն հոգու համար» նախագիծ), …

Ծանոթ-անծանոթ Հայաստան. ուղևորություն Բյուրական

Երևանյան ոսկե աշունն իր գագաթնակետին էր, երբ մենք՝ Հայաստանի հրեական համայնքի 15 ակտիվիստ, հոկտեմբերյան գեղեցիկ, արևոտ օրերից մեկում էքսկուրսիայի մեկնեցինք Բյուրական։ Այս ուղևորությունը կայացավ ՀՀ կառավարության կողմից մեր համայնքին «Ծանոթ-անծանոթ Հայաստան» ծրագրի իրականացման համար հատկացված միջոցների շնորհիվ։

Ցավոք, Բյուրականի աստղադիտարանը …

Ազգային փոքրամասնությունների օրը Անգլիական այգում

Հոկտեմբերի 7-ին Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ ամեն տարի աշնանը անցկացվող միջոցառումը՝ «Ազգային փոքրամասնությունների օրը»։ Այս օրը նվիրված է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Դա իսկական տոն էր՝ երգերով, պարերով, հյուրասիրությամբ և հյուրերով։ Համայնքները հանդիսատեսի առջև հանդես եկան իրենց ազգային …

Սուկկոթը սինագոգում

Մենք, իհարկե, ջանացինք պահպանել ավանդույթը և Սուկկոթի տոնին գնացինք սինագոգ՝ սուկկայում նստելու։

Սուկկոթը սինագոգում
Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի հետ

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (250) համարում, 2024 թ. հոկտեմբեր։…

Հայկական պատմության հետքերը Իսրայելի կենտրոնում. Բաթ Յամի հայկական գերեզմանոցը

Բաթ Յամ քաղաքի Յաֆեթ փողոցի 248 հասցեում, ծովից մեկ րոպե քայլելու հեռավորության վրա, Յաֆֆոյի սահմանին, ավտոբուսի կանգառի հենց կողքին կարելի է նկատել խաչի պատկերով և «Գերեզմանոց Հայոց» հայերեն գրությամբ կապույտ մետաղյա մեծ դարպաս։

Դարպասը բաց է, երբ գերեզմանոց են այցելում …

Անմոռանալի էքսկուրսիա Գյումրի

Երբեմն մենք ապրում ենք օրեր, որոնք երկար են մնում հիշողության մեջ, և դրանց մասին հիշողությունները դեռ երկար ժամանակ հոգին լցնում են հաճելի զգացողությամբ։

Հենց այդպիսի մի օր էր ամառվա վերջին, երբ համայնքի ակտիվիստները էքսկուրսիայի մեկնեցին փառավոր Գյումրի քաղաք։ Այս ուղևորությունը …

5785 թվականի դիմավորումը

Հոկտեմբերի 2-ին հրեական աշխարհը դիմավորեց 5785 թվականի գալուստը։ Մենք էլ Երևանում նշեցինք այդ տոնը։

Այս տարի տրամադրությունը, իհարկե, այնքան էլ տոնական չէր. Իսրայելը ծանր պատերազմ է մղում՝ պաշտպանելով իր հողը և պայքարելով պատանդների ազատ արձակման համար։ Այնուամենայնիվ, շարունակելով դարավոր ավանդույթը, …

Վաչագան Պողոսյանի «Գույների սիմֆոնիա» ցուցահանդեսը

Հուլիսի 13-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ գյումրեցի գեղանկարիչ Վաչագան Պողոսյանի «Գույների սիմֆոնիա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 11:00-ից 18:00-ն, երկուշաբթի օրը՝ հանգստյան։

Վաչագան Պողոսյանի «Գույների սիմֆոնիա» ցուցահանդեսը

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (247) համարում, 2024 …

Այսպիսի երեխաներով կարելի է հպարտանալ

Մենք միշտ ուրախանում ենք, երբ լավ լուրեր ենք ստանում մեր երեխաների և թոռների մասին։ Ահա և հիմա ուզում ենք ձեզ հետ կիսվել լավ լուրով Վարժապետյանների ընտանիքի թոռան՝ Արեգ Վարժապետյանի մասին։ Նա փայլուն ավարտեց դպրոցը Նյու Յորքում, փաստաթղթեր ներկայացրեց միանգամից մի …

Դավիթ Գաբրիելյանի արծաթե մեդալը

Հուլիսի 12–13-ը Երևանում անցկացվեց պարալիմպիկ սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի գավաթը։ Մրցումներին մասնակցեցին 5 երկրի ավելի քան 40 մարզիկ։ Նրանց թվում էր նաև Դավիթ Գաբրիելյանը՝ մեր մշտական հովանավորը, մարդ, որի օգնությամբ լույս է տեսնում «Մագեն Դավիթ» թերթը։ Նա Գավաթում արծաթե մեդալ …