2024 թվականի հուլիսի 18-ից 21-ը Վրաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Կախեթիայի Թելավի քաղաքում, Սոխնուտը (Հրեական գործակալություն Իսրայելի համար) անցկացրեց տարածաշրջանային սեմինար։ Սոխնուտը միջազգային սիոնիստական կազմակերպություն է՝ կենտրոնը Իսրայելում, որը զբաղվում է հայրենադարձությամբ և հայրենադարձներին օգնությամբ, հրեական դաստիարակությամբ և հրեա ժողովրդի գլոբալ …
Դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի համերգին
Մայիսի 21-ին մեր համայնքի դասական երաժշտության սիրահարները նվեր ստացան։ Հայաստանի վրացական «Իվերիա» համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն մեզ նվիրեց մի քանի հրավիրատոմս վրացի դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի համերգին։
Էլիսոն շատ հայտնի դաշնակահարուհի է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր՝ Վան Քլայբերնի անվան (ԱՄՆ), Վիանա …
Յոմ հա-Զիքարոն. համայնքը միացավ «Հիշատակելով միասին» նախագծին
Հոկտեմբերի 7-ի սարսափելի իրադարձությունների և դրան հաջորդած համաշխարհային հակասեմականության աճի պայմաններում, որն ազդեց Համաշխարհային հրեական կոնգրեսի մասնաճյուղերի վրա ամբողջ աշխարհում, հրեա ժողովրդի միասնության կարևորությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։
Այս տարի Յոմ հա-Զիքարոնը՝ Իսրայելի զոհված զինվորների և թշնամական գործողությունների զոհերի …
Ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
1915 թվականին Օսմանյան Թուրքիան սկսեց հայերի զանգվածային ոչնչացումը, որը շարունակվեց մի քանի տարի։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել էին թուրք կառավարիչները կայսերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան երկրների թողտվությամբ։ …
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվեց ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից հատկացված 20 միլիոն դրամ պետական աջակցության բաշխման մեջ (2023 թվականի մարտի 5-ի որոշում) փոփոխություններ կատարելու առաջարկը։
Խորհրդի որոշմամբ՝ համատեղ ծրագրերի համար …
Պեսախը համայնքում. շնորհավորանքներ, մացայի բաժանում և սեդեր
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահի շնորհավորանքը
Սիրելի՛ բարեկամներ,
Հուսով եմ, որ դուք և ձեր մերձավորները լավ եք զգում այս չափազանց ծանր ժամանակներում։ Որքա՜ն հուզիչ է ձեզ շնորհավորել Պեսախի տոնի առթիվ, որի գլխավոր թեման ազատությունն է, այն դեպքում, երբ մեր տասնյակ եղբայրներ …
Յոմ հա-Շոա. Հոլոքոստի զոհերի հիշատակը Երևանում
Հոլոքոստի և հերոսության հիշատակի օրը (եբր.՝ Յոմ հա-Շոա) Իսրայելում և նրա սահմաններից դուրս ազգային հիշատակի և սգո օր է, որը Քնեսեթը սահմանել է 1951 թվականին։ Այդ օրը ողջ աշխարհում հիշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի զոհ դարձած հրեաներին։
Մայիսի …
Մեր հյուրը Իսրայելից՝ պատմաբան Բորիս Մորոզով
Ապրիլի առաջին շաբաթում Երևան աշխատանքային այցով ժամանեց պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Բորիս Մորոզովը՝ Թել Ավիվի համալսարանին առընթեր Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության Քամինգսի ինստիտուտի գիտաշխատող, Եվրասիական հրեական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ։
Դոկտոր Մորոզովը 1991 թվականին ներգաղթել է Իսրայել և անմիջապես …
Մարինա Կոզլիների դասախոսությունը Հայաստանի մասին Պետախ Տիկվայում
Փետրվարի 25-ին Պետախ Տիկվայում հաջողությամբ անցավ մեր ընթերցողներին ծանոթ Մարինա Կոզլիների՝ իսրայելցիների համար Հայաստանի մասին դասախոսությունների շարքի հերթական դասախոսությունը։ Այս անգամ նրա ունկնդիրները տարեցների տան բնակիչներն էին։
Ներկաներն իմացան, թե ովքեր են հայերը, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին և Խնձորեսկ քարանձավային …
Պուրիմը համայնքում՝ բոլոր թշնամիներին ի հեճուկս
Մարտի 24-ին Հայաստանի հրեական համայնքը նշեց Պուրիմը։ Թեև այս տարվա իրադարձությունները բնավ չեն տրամադրում ուրախության, մենք որոշեցինք՝ բոլոր թշնամիներին ի հեճուկս կտոնենք։
Առաջին հերթին պետք է ասել, որ տոնը կայացավ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի ջանքերի և Թորգոմ Վարժապետյանի …
Մեր շնորհակալությունը համայնքի հովանավորներին
Մեր համայնքն այժմ լավագույն ժամանակները չի ապրում։ Ավաղ, Իսրայելում պատերազմն ազդեց նաև նրանց ֆինանսական վիճակի վրա, ովքեր օգնում էին մեզ ջրի երեսին մնալ, ովքեր գումար էին ուղարկում, որպեսզի կարողանանք վճարել գրասենյակի վարձը, հրատարակել թերթը և անել շատ այլ բաներ, որոնցից …
Արսեն Վասիլյանը MIT-ում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը
Մեծ հպարտությամբ հայտնում ենք նորությունը։ Մեր համայնքից սերված, Գալինա և Եփրեմ Բոյախչյանների հարգարժան ընտանիքի թոռը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 26-ամյա շրջանավարտ Արսեն Աշոտի Վասիլյանը, մարտի 4-ին ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում հաջողությամբ պաշտպանեց արհեստական բանականության ոլորտում իր դոկտորական ատենախոսությունը։ Պաշտպանությունից հետո նա արդեն …
Ռիմմա Վարժապետյանի հարցազրույցը Առաջին ալիքին
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հարցազրույց տվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքին, որը ցուցադրվեց մարտի 17-ին «Լրաբեր» հաղորդման շրջանակում։
Խոսվեց Հայաստանում հակասեմականության բացակայության, ինչպես նաև Երևանում վերջին իրադարձությունների, մասնավորապես սինագոգի հրկիզման մասին։ Ռիմմա Վարժապետյանը պատմեց, թե ինչպես ենք ապրում …
Ռիմմա Վարժապետյանը կրկին ընդգրկվեց Ազգային փոքրամասնությունների խորհրդում
Մարտի 5-ին ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցավ ազգային փոքրամասնությունների հարցերով նիստ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։
Օրակարգում աշխատանքային հարցեր էին, այդ թվում՝ բյուջեի փոփոխությունը և Ազգային փոքրամասնությունների խորհրդի նոր կազմը, որում կրկին ընդգրկվեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հրապարակվել …
Ռիմմա Վարժապետյանը խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներին
Փետրվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների հանձնաժողովում, որի անդամ է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, տեղի ունեցան լսումներ։ Դրանց ներկա էին Ռիմմա Վարժապետյանը և Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների այլ համայնքների ղեկավարները։
Քննարկվեցին մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հարցեր։


Հրապարակվել …
Մեր հյուրերը Ամերիկայից
Փետրվարի 14-ին մեր գրասենյակ այցելեցին հետաքրքիր հյուրեր՝ ԱՄՆ-ի երկու քաղաքացի, որոնցից մեկը հրեուհի է։ Նրա անունը Թարա Թրինլի է։ Նա Հայաստան է եկել համալսարանում ռուսերեն սովորելու։ Նրա մոր նախնիները Լիտվայից են, բայց ինքը՝ Թարան, ծնվել է արդեն Ամերիկայում։ Շատ ուրախալի …
Հոլոքոստի զոհերի հիշատակի օր. Շաբաթ համայնքում և ծաղկեպսակներ հուշարձանին
Ուրբաթ՝ հունվարի 26-ին, մենք հավաքվեցինք համայնքի գրասենյակում՝ Շաբաթը դիմավորելու, ինչպես նաև Հոլոքոստի կրակում զոհված վեց միլիոն հրեաների հիշատակը հարգելու համար։ Արտասանվեցին բոլոր պատշաճ աղոթքները, խմեցինք Շաբաթի գինին և ճաշակեցինք խալա։
Սովորաբար այդ օրը մենք հավաքվում էինք մեր հուշարձանի մոտ, սակայն …
Ամանորյա ճաշ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ամանորյա ճաշ կազմակերպեց Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների և Հայաստանում բնակվող 17 երկրի քաղաքացիների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես գրել է Աննա Հակոբյանը. «Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում …
Սարոյանը եբրայերեն և հայերեն՝ Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ
Դեկտեմբերի 6-ին Կենտրոն վարչական շրջանում կայացավ հետաքրքիր միջոցառում, ավելի ճիշտ՝ դրա մի մասը. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքներին առաջարկվել էր ոտանավոր կարդալ համայնքի կանգնեցրած հուշարձանի մոտ։ Ոտանավորը պետք է հնչեր այն ժողովրդի լեզվով, որի ներկայացուցիչներն են համայնքի անդամները, և …
Իդա Զիլմանի «Կարս քաղաքը» աշխատանքը «Մեկ նկարի ցուցահանդեսում»
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Մեկ նկարի ցուցահանդեսի» բացումը։ Ցուցահանդեսին մասնակցում են միայն Հայաստանի նկարիչների միության անդամները։ Մասնակցեց նաև մեր համայնքի անդամ Իդա Զիլմանը՝ ներկայացնելով իր «Կարս քաղաքը» գրաֆիկական աշխատանքը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» …
